Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով կանանց ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Վաղարշակ Ասլանյանը։ Ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս պաշտոնում նա փոխարինում է Սամվել Ադամյանին։

Ասլանյանին օգնելու է Լիաննա Հայրապետյանը։ Ազգային հավաքականի մարզիչը մարզելու է նաեւ 17-ից մինչեւ 19 տարեկանների հավաքականը։