Սեպտեմբերի 28-ին,  ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաղրամյան պողոտայում բախվել է անհայտ ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Կատարվում է քննություն: