Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի վտանգը դեռեւս պահպանվում է: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը` նշելով, որ ներկայումս ընթացող տնտեսական վերականգնման գործընթացը ծայրահեղ անկայուն է, եւ անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել:

ԱՄՀ ղեկավարի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում էժան փողերը, որոնք հոսում են դեպի զարգացող երկրներ, եւ կենտրոնական բանկերը պետք է չշտապեն ֆինանսական աջակցության ծրագրերի սահմանափակման հարցում:

«Բիզնես 24»-ի փոխանցմամբ, յուրաքանչյուր պետություն, ըստ ԱՄՀ ղեկավարի, պետք է կենտրոնանա ներքին սպառման եւ գործազրկության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերում: