2005թ. համեմատությամբ հացամթերքի գները Հայաստանում աճել են 31,3 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս ամսվա ընթացքում 2005թ. համեմատությամբ հացամթերքի գները ՀՀ-ում աճել են 31.3 տոկոսով, իսկ 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հացամթերիքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 2.9 տոկոսով:

2005թ. համեմատությամբ հացամթերքի գների առավել բարձր աճ գրանցվել է Կապան քաղաքում` շուրջ 39,7 տոկոս, եւ Երեւանում` 36.2 տոկոս:

2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 10.8 տոկոսով: