Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը դարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ նախօրեին՝ հունվարի 18-ին կայացած հանդիպման հիմնական թեմաներից:
Ինչպես հաղորդում է RBC daily-ն, վկայակոչելով «Ռոսատոմին», ռուսաստանյան ատոմային շինարարները լրջորեն հույս ունեն մասնակցել Հայաստանում եւս մեկ էներգաբլոկի շինարարության նախագծին:
Հայկական կողմը ծրագրում է նախագիծը միջազգային դարձնել՝ որ աշխատանքի առանձին հատվածներն իրականացվեն տարբեր երկրների ընկերությունների կողմից:
Քանի որ գործող ատոմակայանը նախագծվել է ԽՍՀՄ տարիներին, Մոսկվայում մտադիր են ստանալ նոր «ռեակտորային կղզու» շինարարության պատվերը: Իսկ թե որ հատվածը կստանան ռուսները՝ մեքենաների սրահի շինարարությունը, թե այլ բան, ըստ «Ռոսատոմի», հենց բանակցությունների թեման է:



























