ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 18-ին Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում մեկնարկած «Փաստաթղթերի առաքումը` որպես վարույթի կողմի տեղեկատվություն ստանալու իրավունքի էական տարր» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովին։

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Կիպրոսի դատական  կատարողների, Կիպրոսի իրավաբանների միության, Աթենքի դատական կատարողների պալատի, Հունաստանի դատական կատարողների ազգային պալատի ղեկավարները:

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, միջազգային  գիտաժողովի շրջանակում անդրադարձ է եղել  նաեւ եվրոպական երկրներում միջազգային կոնվենցիաների դրույթներին, որոնք առավելապես ուղղված են  քննարկվող  հարցերի կարգավորմանը:

Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցները  մասնավորապես կարեւորել են  կատարողական վարույթի  շրջանակներում փաստաթղթաշրջանառության հարցում  միասնական կարգի եւ օրենքների ներդաշնակության ապահովումը՝ որպես արդյունավետ գործունեության գրավական: