Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում կայացած քննարկման ժամանակ իր կարծիքն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին, տեղեկացնում է «Daily Trojan»-ը:
Դե Վաալն անդրադարձել է իր փորձեին, երբ ապրել եւ աշխատել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, սակայն զրույցի հիմնական մասը նա նվիրել է ղարաբաղյան հակամարտությանը:
«Մանր շահերը հաղթանակ են տանում տարածաշրջանային ինքնության ցանկացած զգացողության նկատմամբ: Կովկասյան երկրները տեղական վեճ ունեն եւ սպառնալիք են զգում, այնուհետեւ զանգում են իրենց հովանավոր գերտերությանը [Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին], որպեսզի վերջինս պաշտպանի իրենց, իսկ հարեւանը` իր հովանավորին, եւ փոքր կռիվը վերաճում է մեծ հակամարտության»:
Նա նախազգուշացրել է տարածում գտած այն կարծիքի մասին, թե ազդեցիկ պետություններն են վերահսկում կովկասյան երկրները, փոխարենը նա կարծիք է հայտնել, որ կովկասյան երկները միմյանց դեմ են հրահրում գերտերություններին: «Իմ գրածի գլխավոր մասը դուրս մղելն է այն գաղափարը, թե իբր Կովկասը շախմատային տախտակ է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, եւ առաջարկել հակառակը: Այդ մարդիկ խոշոր գերտերությունները միմյանց դեմ հրահրելու 500-ամյա փորձ ունեն: Կովկասյան ազգերը իրենց հակամարտությունների մեջ գերտերություններին ներքաշելու փորձագետներ են»:
Որպես ղարաբաղյան հակամարտության սկզբնական պատճառ նա նշել է վախն ու անվստահությունը: Խիստ վերահակողության ռուստասնյան քաղաքականությունը թույլ չէր տալիս որպեսզի քննարկվեր պատմությունը, եւ արդյունքում առանձին հանրություններ ստեղծել էին սեփական պատմությունները Հայաստնի, Ադրեբջանի եւ Ղարաբաղի մասին: «Սա հակամարտություն է, որը ոչ մի բարոյական շեղում չունի մեկի կամ մյուսի կողմը: Երկու կողմերն էլ վախեցել են միմյանցից, ուստի հակամարտությունն ավելի շատ ծնվել է վախից, քան ագահությունից կամ վիրավորանքից»,-ասել է փորձագետը:
Սակայն առաջ նայելով` Վաալը լավատեսություն է հայտնել չեզոք կողմի մասնակցության վերաբերյալ, այնպիսին, ինչպիսին ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ ԵՄ-ն է, ինչի շնորհիվ հակամարտությունը կարող է լուծվել. «Պետք է լինի քիչ օգնություն եւ ավելի շատ հարկադրանք հզոր արբիտրի կողմից»,-ասել է նա:





























