Երեւանում հունվարի 21-23-ը կայանալու է միջազգային ժյուրիի նիստ, որը որոշելու է «Երիտասարդական պալատի» շենքի տեղում կառուցվելիք շենքի լավագույն նախագիծը:
«Intercontinental» անունը կրող հյուրանոցային համալիրի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման համար հայտարարված բաց միջազգային մրցույթին մասնակցում են 1145 ճարտարապետներ աշխարհի մոտ 60 երկրից, այդ թվում 130 հայտ Ռուսաստանի Դաշնությունից, 100 հայտ՝ Հայաստանից, 92 հայտ՝ ԱՄՆ-ից, 90 հայտ՝ Ֆրանսիայից, 71՝ Հունաստանից, 57՝ Իսպանիայից, 51՝ Իտալիայից, 50՝ Գերմանիայից, 35՝ Ճապոնիայից։
ՄԻջազգային ժյուրիի կազմում են «Ավանգարդ մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մասնագետներ արտերկրից:
Հաղթող նախագծերը ստանալու են 15, 30 եւ 70 հազար դոլար մրցանակներ, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հունվարի 24-ին:



























