Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները ուսումնավարժանքի ժամանակ հայտնաբերել եւ նվաճել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը:
«Հետախույզները պետք է հայտնաբերեին եւ ոչնչացնեին պայմանական հակառկորդի թիկունքի հրամանատարական կետը: Մասնավորապես, նրանք իրականացրել են քողարկված հրամանատարական կետի նվաճում, որը գտնվում է այսպես կոչված Մեծ բերդի (Գյումրի քաղաք) ամրացված ճակատներից մեկում »,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի խոսնակ Իգոր Գորբուլը:
Նրա խոսքով, իրենց առջեւ դրված հանձնարարությունների կատարման ժամանակ ստորաբաժանումները վայրէջք են կատարել ուղղաթիռից եւ պահպանելով քողարկումը, լեռնանտառային վայրերով բարձրացել են զորավարժությունների անցկացման վայր:
Գորբուլը հայտնել է, որ 2012 թ-ի ուսումնական տարվա ստուգման շրջանակներում իրականացված ուսումնավարժանքներին մասնակցել են մոտ 100 հետախույզներ, ինչպես նաեւ 20 միավոր մարտական եւ հատուկ տեխնիկա:
Զինվորները մշակել են քաղաքային պայմաններում` լեռնային տարածքում հետախուզա-որոնողական գոծողությունների հմտությունները:





























