NEWS.am-ը ներկայացնում է ««The Armenian Weekly»-ում հրապարակված «Դեպի ոչ մի տեղ. տարագրության պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան- Տերկոտի հոդվածը.
Ինձ որպես Բաքվից փախստականի, այլեւս չեն ցնցում ադրբեջանցիների կողմից անմեղ հայ կանանց, տղամարդկանց, երեխաների նկատմամբ բռնության անիմաստ ակտերը: Ես ստիպված էի մեծանալ նրանց ատելության եւ բռնության հետ, որոնք իրականացվում էին ազգային հողի վրա: Դա ինձ ընդհանրապես չի զարմացնում:
Եվ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանությունը բացառություն չէր: Մարդասպան Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման. այդտեղ պետք է ավարտվեր պատամությունը: Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում, եւ այդ իսկ պատճատռով մենք խոսում ենք Ադրբեջանի մասին:
Ադրբեջանի կաշառակերության եւ կառուպցիայի մեքենան գործում է ողջ ուժով, քանի որ նավթային փողերը շարունակում են լցնել Ալիեւների գրպանները: Միաժամանակ բնակչությունը ընդհանուր առմամբ տնտեսապես չի բարգավաճում, ինչը սպասելի է: Կառավարությունն օգտագործում է իր փողերը` առաջնություններում մրցանակներ գնելու, հսկայական շինություններ կառուցելու եւ իշխանությունը գնելու համար: Դա արվում է տարածաշրջանում, եւ հիմա արդեն արվում է նաեւ տարածաշրջանից դուրս:
Դաժան մարդասպանի Ադրբեջանին արտահանձնումն առանձին իրադարձություն չէ, որը ցավ է պատճառում միայն Մարգարյանի ընտանիքին: Բացի ցավից, որը ես զգում եմ որպես հայուհի` իմ ավերված տան, կոտրված մանկության համար, ես նաեւ զգում եմ կրկնվող պատմության ցավը: Ադրբեջանցիները 1980-ականներին սպանեցին հայերին Ադրբեջանում: Թուրքերը 1915թ-ին հայերին ցեղասպանության ենթարկեցին: Ոչ ոք պատասխանտվություն չկրեց: Աշխարհը շուռ է եկել: Եւ դա տեղի է ունենում նորից: Դա չպետք է կրկնվի: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա նորից տեղի ունենա:
Աշխարհը, ու նաեւ Հունգարիան, պետք է կանգնեն հայերի կողքին: Աշխարհը պետք է տեսնի ադրբեջանական բեռնապետությունը: Եւ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ազատ լինեն ադրբեջանական կառավարումից: Քանի որ եթե ադրբեջանական «հերոսը» ուրիշ երկրում կացնով կարող է սպանել քնած հային, ապա ինչ կարող է նա անել սեփական երկրում: ԼՂՀ-ն պետք է անկախ լինի: Հիմա դա ավելի ակնհայտ է, քան երբեւէ:





























