Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ին համաձայնություն է տվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ 2009/2010թթ. ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթղթի համաձայն՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը եւ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ հասցեատերերի հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից վեց տարբեր ծրագրերի համար ընդհանուր առմամբ ստանալ մինչեւ 105 մլն 500 հազար եվրոյի չափով ֆինանսական աջակցություն եւ ցածր տոկոսադրույքով վարկ։



























