Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված եւ թողարկված արտադրատեսակների ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական եւ փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր եւ ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաեւ հանդերձանքի եւ պահեստամասերի լայն տեսականի:

Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունը՝ ընդլայվում: