Հայազգի ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանը, որ հանդես է գալիս արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ»-ի կազմում, հերթական անգամ հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ եւ ասել, որ թիմի առջեւ դրված խնդիրները նոր խաղաշրջանում ամենաբարձրն են:
«Ֆուտբոլը միշտ ռեւանշի հնարավորություն է տալիս, որ մենք պետք է հասնենք Արգենտինայի առաջնությանը եւ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը: Խնդիրը կա, որ մենք քայլ առ քայլ առաջ ընթանանք եւ յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակի մասին մտածենք, քանի որ մրցակիցները բավական բարդ են: Մենք երբեք չենք զիջում եւ բավարար որակավորում ունենք հաջող մրցելույթները շարունակելու համար»,- ասել է Պողոսյանը:
«Ես երբեք չեմ բավարարվում ձեռք բերածով, ձգտում եմ կատարելագործվել: Եւ կարեւոր չէ, թե ինչ փիլիսոփայություն է դավանում քո թիմը, անհրաժեշտ է հարմարվել յուրաքանչյուր իրավիճակի»,- ասել է նա:
Պողոսյանը նշել է նաեւ, որ շատ հրավերներ է ստացել տարբեր ակումբներից, այդ թվում եւ՝ եվրոպական, սակայն կարծում է, որ թիմը լքելու անհրաժեշտություն դեռ չկա:
Հիշեցնենք, որ Պողոսյանին ցանկանում է իր կազմում տեսնել Հայաստանի հավաքականը, սակայն դեռ անորոշ է՝ արդյո՞ք խաղացողը նախապատվություն կտա իր պատմական հայրենիքին:




























