Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեց ենթահանձնախմբեր ստեղծելու առաջարկը: Նախատեսվում է, որ ստեղծվելիք ենթահանձնախմբերը աշխատեն հետեւյալ ուղղություններով` հանրային կապեր, ֆինանսական հարցեր եւ միջհամայնքային կապեր: Ենթահանձնախմբերում կընդգրկվեն տվյալ ոլորտների մասնագետներ` հանձնախմբի անդամ կառույցների առաջարկով:

Նիստի ընթացքում որոշվեց նաեւ ակտիվացնել հանձնախմբի գործունեությունը. նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ պարբերականությամբ: