Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Նելլի Աղինյանը անհաջող է ելույթ ունեցել հունական Իկարիա քաղաքում ավարտված շախմատային միջազգային մրցաշարում։ Ինը մրցափուլի արդյունքում նա հավաքել է 5,5 միավոր եւ զբաղեցրել է 35-50 տեղերը։

Իսկ մրցաշարի տղամարդկանց խմբի հաղթող են դարձել երեք շախմատիստ՝ Ռոբերտ Կեմպինսկին ու Ալեքսանդր Միստան՝ Լեհաստանից, եւ ռուս Եվգենի Վորոբյովը, որոնք հավասարապես հավաքել էին 7,5 միավոր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Նելլի Աղինյանը հանդես է գալիս 3-րդ խաղատախտակի մոտ։