Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակվում է, եւ կարելի է սպասել նոր ճգնաժամային անակնկալների: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը՝ «Ռուսաստանը եւ աշխարհը. նոր տասնամյակի մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ ներկայացնելով Դուբայում, Հունաստանում եւ առանձին խոշոր բանկերում առաջացած ֆինանսական խնդիրները:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ, Ալեքսեյ Կուդրինը կարեւորել է ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի կայունության ապահովումը` նշելով, որ ինչպես Մեծ դեպրեսիան, այնպես էլ Ռուսաստանի 1998 թվականի ճգնաժամը ցույց տվեցին, որ բանկային համակարգը անփոխարինելի դեր է խաղում տնտեսության վերականգնման եւ ճգնաժամի հաղթահարման գործընթացում: