Հունվարի 29-ից 31-ը Թբիլիսիում տեղի կունենա ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը Վրաստանի մայրաքաղաք կտանի 10 մարզիկների, հայտնում է Sportinfo. am-ը։ Նշենք, որ հավաքականի կազմում չեն մի շարք փորձառու ձյուդոյիստներ (Հարություն Դավթյանը, Արմեն Նազարյանը)։
60 կգ քաշային կարգ. Գոռ Մկրտչյան, Արթուր Վարդանյան, Արթուր Սրապյան
66 կգ քաշային կարգ. Համբարձում Տոնոյան, Գարիկ Քեոսակյան, Փայլակ Վարդազարյան
73 կգ քաշային կարգ. Արտյոմ Բաղդասարյան, Անդրանիկ Չափարյան, Ռոբերտ Վարդանյան
100 կգ քաշային կարգ. Հակոբ Առաքելյան
Ավելացնենք, որ Անուշ Հակոբյանը (52 կգ) կմասնակցի Սոֆիայում հունվարի 29-ից 31-ը կայանալիք կանանց մրցաշարին։




























