Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը վերականգնողական բուժում է ստանում ստացած վնասվածքից հետո, ասել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, սակայն որոշ ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար։

«Ամեն ինչ ընթանում է հիանալի։ Ես զբաղվում եմ լողով, մարմնամարզական վարժություններ եմ անում, հեծանիվ քշում։ Այժմ, ըստ իս, մոտ մեկ ամիս պետք է ժրաջանորեն թենիս պարապեմ, որպեսզի ինձ հարմարավետ զգամ կորտում։ Այնուհետեւ կարելի է եւ մասնակցել մրցումների»։

Նալբանդյանը, որը մեկ տարի առաջ այցելել էր իր պապերի երկիրը՝ Հայաստան, նշել է, որ անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր երկրորդ հայրենիքի՝ Արգենտինայի հավաքականի կազմում դարձյալ կմասնակցի Դեւիսի գավաթի մրցաշարին։