Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը, ով 2009 թվականից հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում», Football.ua ինտերնետային կայքը համարել է տարվա առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Իսկ ավելի ճշգրիտ, նա հայտնվել է լավագույն եռյակում, որը գլխավորում է Կիեւի «Դինամո»-ի հարձակվող Անդրեյ Շեւչենկոն, ով իր հարազատ ակումբ է վերադարձել իտալական «Միլանից»:

Եւս մեկ հայտնի կայք՝ Sports.ru-ն, կազմել է հետխորհրդային տարածքում լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ունակ են ուժեղացնել ռուսական ակումբները: Այստեղ Հենրիկ Մխիթարյանը գրավել է երկրորդ տեղը՝ Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» ֆուտբոլիստ Անդրեյ Ռուսոլից հետո:

Հիշեցնենք, որ «Մետալուրգ» տեղափոխվելուց առաջ, Հենրիկ Մխիթարյանը խաղում էր Երեւանի «Փյունիկի» կազմում: