Երեւանում՝ Շախմատի կենտրոնական տանը ընթանում է շախմատի Հայաստանի 70-րդ եւ կանանց 65-րդ առաջնությունը:

Հունվարի 24-ին կայացած 3-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Զավեն Անդրիասյանի, Արտաշես Մինասյանը՝ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Հրանտ Մելքումյանը հաղթել է Տիգրան Քոթանջյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Դավիթ Պետրոսյանին, Արթուր Չիբուխչյանը՝ Դավիթ Քալաշյանին: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արտաշես Մինասյանը:

Կանանց պայքարում առաջատարները միանգամից 5-ն են, որոնք 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը՝ Լիա Մարտիրոսյանը, Սիրանուշ Անդրիասյանը, Մարիաննա Գասպարյանը, Անահիտ Խառատյանն ու Անի Խանամիրյանը:

Լուսանկարը՝ armchess.am-ի