«Masis Tobacco» ընկերությունը մտադիր է գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում: ԼՂՀ Ասկերանի շրջանում ընկերությունը պայմանագիր է կնքել գյուղացիների հետ՝ մոտ 60 հեկտար տարածքում ծխախոտի արտադրության համար, եւ սերմեր է տրամադրում գյուղացիներին ու տեխնոլոգիաների դասընթացներ անցկացնում:

Հուլիսից ընկերության ընդունման կետում սկսվելու է մշակումը: Իվանյան բնակավայրում կառուցվող հատուկ տարածքներում իրականացվելու է ծխախոտի նախնական մշակումն ու չորացումը, ինչից հետո հումքը տեղափոխվելու է Հայաստան:

Ընկերության ղեկավարության կարծիքով, ԼՂՀ բնակլիմայական պայմանները հարմար են որակյալ ծխախոտի արտադրության համար: Ընկերության նպատակներից մեկն է բարելավել գյուղացիների կյանքը ու լավ եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռել:

Ժամանակի ընթացքում նախատեսվում է պլանտացիաները հասցնել 400 հեկտարի: