Նոյեմբերի 10-ին Հաագայի «Աբովյան» մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված հայ մեծանուն տաղերգու Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը հոլանդացի եւ հոլանդահայ  մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: ՀՀ դեսպանը խոսեց Սայաթ-Նովայի դերի ու նրա տաղերում արտացոլված փիլիսոփայության նշանակության մասին` նշելով, որ ազնվության, արդարության, համերաշխության ու մարդկայնության մասին նրա խրատները նույնքան արդիական են այսօր, որքան աշուղի կյանքի օրերին: Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության մասին ելույթով հանդես եկավ Անուշավան Կիրակոսյանը:

 Հանդիսությանը Սայաթ-Նովայի կատարումներով ելույթ ունեցավ Դեն Բոշի «Արարատ» համույթը, իսկ պարային համարներով` «Աբովյան» մշակութային միության մանկական պարի խումբը: