Նոյեմբերի 13-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 23.35-ին: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:

Պարզվել է, որ «Մերսեդեսը»  Սասունցի Դավթի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է  «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով էլ այրվել է, իսկ վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: