Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց C-200» եւ «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես Բենց C-200»-ի 3 ուղեւորները եւ «Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























