Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 98-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 14-ին, ժամը 18.32-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.38-ին, մարվել՝ 18.46-ին: Այրվել է Հ. Մարտիրոսյանին պատկանող «Վազ-2107» մակնիշի 61 ՍԼ 961 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը: