Երեւանի Ծերենցի փողոցի թիվ 7 շենքի 50-րդ բնակարանի բնակչուհի` 20-ամյա Լուսինե Ավանեսյանը թունավորման նախանշաններով տեղափոխվել է Երեւանի »Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 14-ին, ժամը 20.54-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: