Հոկտեմբերի 10-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Լեւոն Մ.-ն՝ հայտնելով, որ Կոմիտասի շուկայի մոտ, կողոպուտ կատարելու նպատակով, իր վրա հարձակվել եւ դանակահարել են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Տիգրան Ղ.-ն եւ խոստովանել հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:




























