Այսօր գիշեր ավտոառեւանգման հերթական դեպքն է գրանցվել Վանաձոր քաղաքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 15-ի գիշերը առեւանգել են Վանաձոր քաղաքի դիմաց կոչվող թաղամասի Իսահակյան փողոցի վրա կայանված սեւ գույնի «ՎԱԶ-21012» մակնիշի 13 ՍՕ 412 համարանիշի ատոմեքենան:

Այժմ Լոռիի ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցները մարզի տարածքում իրականացնում են ուժեղացված հսկողություն: