Երեւանի քաղաքապետի տեղեկալ Վանո Վարդանյանը պարգեւատրել է Երեւանի 2794–ամյակի կապակցությամբ հայտարարված «Երեւանն իմ աչքերով» վերնագրով՝ դպրոցականների շարադրության մրցույթում հաղթած աշակերտներին։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանեւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մրցույթին մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 5–ից 9–րդ դասարաններում սովորող 133 աշակերտ։ Առաջին 3 կարգի դիպլոմներով պարգեւատրվել են Հովհ. Շիրազի անվան N169, Մ. Մեծարենցի անվան N146, եւ Ֆ. Նանսենի անվան N150 դպրոցներից 3 աշակերտ։  Եվս 10 աշակերտ արժանացել է խրախուսական մրցանակների։

Մրցանակներն ստանալուց հետո աշակերտները շրջել են Երեւանի պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը։