Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, նոյմբերի 15-ին, Մադաթյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 65-ամյա Օֆիկ Ա.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Անիի բաժնից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
NEWS.am-ի տեղկություններով, նրա ամուսինն իր ինքնասպանությունից 40 օր առաջ էր մահացել:





























