Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2-կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի փլուզումից 3 մարդ է զոհվել, եւս 3-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վարդենիսի բաժնից:

Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ 46-ամյա Արգամ Անտոնյանը, Վարդենիս քաղաքի բնակիչներ 57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը եւ 40-ամյա Կարլեն Նաջարյանը: Վերջին երկու տուժածները առաջին բուժօգնությունն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Արգամ Անտոնյանը տեղափոխվել է առաջին կլինիկական հիվանդանոց:

Փլուզման հետեւանքով մահացել են 55-ամյա Ներսոն Մարտիրոսյանը, 56-ամյա Գագիկ  Ավետիսյանը, 56-ամյա Վարուժան Սարգսյանը: Բոլոր տուժողները բանվորներ են եղել, իսկ Ներսոն Մարտիրոսյանը «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղում տեղամասի տնօրենի տեղակալն է: Նրանք զբաղված են եղել երկաթուղային շինարարությունում:

Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Վարդենիսի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: