Հայաստանի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկը` Երեւանի «Բանացը» շարունակում է իր մարզումները նոր մարզչի` Ստեվիցա Կուզմանովսկու գլխավորությամբ: Թիմը իր առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Երեւանում, իսկ օրերս Արարատում ընկերական հանդիպում ունեցավ «Ուլիսի» հետ:
Դաշտում համառ ու անզիջում պայքար էր ծավալվել եւ երկու կողմերն էլ ձգտում էին հաղթանակի: Այդուհանդերձ, հաղթանակը տոնեց «Բանանց»-ը, հակառակորդի դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ երիտասարդ Սարգիս Նասիբյանը: Առաջին գոլի ժամանակ նրան օգնեց Սամվել Մելքոնյանը, իսկ երկրորդ դեպքում նա գեղեցիկ փոխանցում ստացավ արդեն Սարգիս Կարապետյանից:
Նշենք, որ փետրվարի 1-ին «Բանանցը» կսկսի իր ուսումնամարզական հավաքը թուրքական Անթալիայում:




























