Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 16-ին, ժամը 16.55-ին: NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 16 UO 712 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Դեյվու» մակնիշի 13 ԼՍ 293 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 47-ամյա Լաուրա Գալստյանը եւ 55-ամյա Իշխան Վարդանյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: