Երեւանի «Փյունիկի» խաղացող Էմանուել Մբոլան, ով Զամբիայի ազգային հավաքականի կազմում մասնակցում էր Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, իր թիմի հետ մեկտեղ ստիպված էր հրաժեշտ տալ առաջնությանը։ Հաղթահարելով խմբային փուլը՝ Զամբիայի հավաքականը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ խաղաց Նիգերիայի հավաքականի հետ։ Խաղը անցել է համառ պայքարում, իսկ հիմնական եւ ավելացված ժամանակը ավարտվել է առանձ գոլի։ Սակայն 11 մետրանոց հարվածներում հաջողակ են դուրս եկել նիգերիացիները՝ հաղթելով 5:4 հաշվով։
Մբոլան խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում։




























