Այսօր` նոյեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակիցը, Ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 04 D 033 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Իգոր Չուբառւը վարելով նշված ավտոմեքենան, Գյումրիի Տիգրանյան փողոցում բախվել է Գյումրիի բնակիչ, 46-ամյա Ծառուկ Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 03 ՍՕ 535 համարանիշի ավտոմեքենային: 

Բախումից հետո «ՎԱԶ 2101»-ն իր հերթին հարվածել է նշված փողոցում կայանված, 47-ամյա Մանուկ Ավագյանին պատկանող «Իժ 2715» մակնիշի 01 ՍԼ 718 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: NEWS.am-ի Շիրակի թղթակցին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ դիվանագիտական համարանիշներով «Նիսսանի» վարորդն աշխատում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը: