Նոյեմբերի 17-ի գիշերը, ժամը 00.10-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 26-ամյա Կարեն Աբաջյանին, որը սեպտեմբերի 20-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է խարդախություն մեղադրանքով:
Կ. Աբաջյանի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզման նախաձեռնողը, հայտնում են Ոստիկանությունից:




























