Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 21:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում միմյանց են բախվել Վրաստանի հանրապետության քաղաքացի, 1985թ-ին ծնված Վլադիմիր Սուքիասյանի վարած «Օպել» մակնիշի HZH-655 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1991թ-ին ծնված Արեն Նավասարդյանի վարած «Վազ-2106» մակնիշի 23 ՍԼ 038 համարանիշի մեքենաները: Բախումից հետո «Վազ-2106»-ը բախվել է էլեկտրասյանը:
Վթարի արդյունքում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել» մեքենայի վարորդն ու ուղեւոր Ֆելիքս Ռեսթեւանյանը, ում վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` դասակի հրամանատար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ:












Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























