Նոյեմբերի 17-ին` ժամը 21.04-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Գյումրի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրի քաղաքի Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 2 տան բնակիչներ Անի և Արթուր Քաշանյանները (ծնվ. 1991 թ. և 1965 թ.), Նարինե և Մարիամ Սահակյանները (ծնվ. 1993 թ. և 1975 թ.) և Կիմա Պետիկյանը (ծնվ. 1986 թ.):

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: