Նոյեմբերի 17-ին, ժամը 22.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեվանի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են "Վազ 2107" մակնիշի Տ106 պետհամարանիշով (վարորդ` Ա. Թորոսյան) եվ "Գազ 3102" մակնիշի 03ՏԼ65 պետհամարանիշով (վարորդ` Լ. Երանոսյան) ավտոմեքենաները, ինչի հետեվանքով "Վազ 2107" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեվեկելի մասից եվ շրջվել: հրշեջ֊փրկարարները իրականացրել են ճանապարահատվածի լվացման աշխատանքներ: Զոհեր եվ տուժածներ չկան:

Տեղադրություն




























