Երեւանում Շախմատիստի կենտրոնական տանն ընթանում է Հայաստանի շախմատի առաջնությունը:

Հունվարի 25-ին կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

Զավեն Անդրիասյանը հաղթանակ է տարել Դավիթ Քալաշյանի, Տիգրան Քոթանջյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Հրանտ Մելքումյանի, Ավետիք Գրիգորյանը՝ Արտաշես Մինասյանի նկատմամբ։

Դավիթ Պետրոսյան- Արթուր Չիբուխչյան մենամարտն ավարտվել է ոչ ոքի:

5-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ավետիք Գրիգորյանն ու Զավեն Անդրիասյանը՝ 3-ական միավորով:

Կանանց պայքարում առաջատարները Լիա Մարտիրոսյանն ու Սիրանույշ Անդրիասյանն են՝ կրկին 3-ական միավորով: