Նախագահական ընտրությունների կոնտեքստում տեղի ունեցած ՀԱԿ-ՀՅԴ հանդիպմանը քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության համագործակցության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն կպաշպանի ՀԱԿ-ի թեկնածուին, իսկ հնարավո՞ր է  ՀԱԿ-ը պաշտպանի ՀՅԴ-ի թեկնածուին, Զուրաբյանն արձագանքեց. «Մենք հիմա նման քննարկում չենք ունեցել, բայց համարում ենք, որ այս կոնսուլտացիաների արդյունքում չի կարելի բացառել կոնսուլտացիաներին մասնակցող ուժերի համախմբումը միասնական թեկնածուի համախմբման շուրջ»: