Այսօր՝ նոյեմբերի 19-ին, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կուլակավան կոչվող թաղամասի սեփական տներից մեկում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Ընդհանուր առմամբ 144 քմ բնակելի տնից այրվել է 30 քմ մակերեսով տարածքը՝ գույքի հետ միասին: Հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: