Փետրվարի 12-ից մարտի 1-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու են չորս մարզիկներ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստանից հանդես կգան չորս մարզիկներ. դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք եւ 15կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք եւ 10կմ), լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը եւ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր , երկուսն էլ` հսկա ոլորավայրէջք եւ ոլորավայրէջք):
Նշված մարզիկների մասնակցության մասին ՀԱՕԿ-ը ՄՕԿ-ի պաշտոնական գրությունը ստացել է հունվարի 25-ին:




























