Երեւանի Շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում հունվարի 26-ին կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Արտաշես Մինասյանը հաղթել է Զավեն Անդրիասյանին, Ավետիք Գրիգորյանը՝ Հրանտ Մելքումյանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, Արթուր Չիբուխչյանը՝ Տիգրան Քոթանջյանին, իսկ Դավիթ Քալաշյան-Դավիթ Պետրոսյան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:

5-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Ավետիք Գրիգորյանը՝ 4 միավորով: Նրանից կես միավորով ետ են մնում Տիգրան Լ. Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը:

Կանանց պայքարում առաջատարը Սիրանույշ Անդրիասյանն է՝ 4 միավորով, իսկ 2-3-րդ հորիզոնականներն իրար մեջ բաժանում են Անի Խանամիրյանն ու Լիա Մարտիրոսյանը: