Այս տարվա ամռանը հայկական կողմն անցած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին ադրբեջանցի գերի հովիվ Թելման Ալիեւին Ադրբեջանին հանձնելու արարողությունից հետո լրագրողներին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին Ադրբեջանի Զինված ուժերում 4 ամիս ծառայած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւը գտնվում է հայկական կողմում: Նա երրորդ երկրի հանձնվելու ցանկություն է հայտնել, քանի որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Այս պահին համապատասխամ գործընթաց է կատարվում», - նշել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հուլիսի 26-ի գիշերվա ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ շփման գծում ԱՀ զինծառայող, Ադրբեջանի քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանձնվել: