Արգենտինական «Նյուելզ Օդլ Բոյս» թիմի կազմում հանդես եկող հայազգի ուրուգվայցի հարձակվող Խոակին Պողոսյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբը: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Նիկոլայ Նաումովը: Ճիշտ է, նա նաեւ հավելել է, որ դեռ գործը չի հասել խաղացողին թիմում ընդգրկելու համար իրական քայլեր կատարելուն:
Համաձայն մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների, տաղանդավոր հարձակվողով հետաքրքրվում են նաեւ իտալական «Սամպդորիան» ե «Նապոլին», անգլիական «Ասթոն Վիլլան» եւ «Լիվերպուլը», նաեւ թուրքական «Ֆեներբախչեն»:




























