Ռուսական «Սալյուտը» (Բելգորոդ), որ ներկայացնում է երկրի առաջին դիվիզիոնը եւ որի կազմում հանդես է գալիս Արթուր Մալոյանը, երկու ստուգողական հանդիպում է անցկացրել: Առաջին խաղում թիմը հանդիպում էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ կազմի հետ: Մալոյանը խաղացել է ողջ առաջին խաղակեսն ու երկրորդի կեսը՝ աչքի ընկելով խփած գոլով:

«Սալյուտի» երկրորդ խաղում մրցակիցը Կալինինգրադի «Բալթիկան» էր, որը կարողացել է հաղթել նվազագույն 1:0 հաշվով: Մալոնյանը կարող էր գոլ խփել երկրորդ խաղում եւս, սակայն չկարողացավ օգտագործել հնարավորությունը: