Գրոսմաստեր Ավետիք Գրիգորյանը մինչ Հայաստանի շախմատի առաջնության ավարտը հանրապետության չեմպիոն է դարձել։ Նա 8-րդ տուրում սպիտակներով հաղթել է Դավիթ Քալաշյանին եւ հավաքելով 6.5 միավոր՝ անհասանելի դարձել իր մրցակիցների համար։

Ստորեւ ներկայացնում ենք 8-րդ տուրի արդյունքները եւ մրցաշարային աղյուսակը.

Զավեն Անդրեասյան – Տիգրան Քոթանջյան – 0.5։0.5

Տիգրան Պետրոսյան – Դավիթ Պետրոսյան – 1։0, Ավետիք Գրիգորյան – Դավիթ Քալաշյան – 1։0

Արտաշես Մինասյան – Արթուր Չիբուխչյան – 1։0, Հրանտ Մելքումյան – Ռոբերտ Հովհաննիսյան – 0։1

Մասնակիցների դիրքերը. Ավետիք Գրիգորյան – 6.5, Տիգրան Պետրոսյան — 5, Զավեն Անդրեասյան – 5, Արտաշես Մինասյան – 4.5, Ռոբերտ Հովհաննիսյան – 4.5, Հրանտ Մելքումյան – 3.5, Արթուր Չիբուխչյան – 3.5, Տիգրան Քոթանջյան – 3, Դավիթ Քալաշյան – 2.5, Դավիթ Պետրոսյան – 2։

Ինչ վերաբերում է կանանց, ապա 65-րդ հաղթողը պարզ կդառնա վերջին հանդիպումներից հետո։ 8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 – ական միավորով գլխավորում են Լիա Մանուկյանը եւ Սիրանույշ Անդրեասյանը։

Ստորեւ ներկայացնում ենք 8-րդ տուրի արդյունքները եւ մրցաշարային աղյուսակը.

Լուսինե Կարապետյան – Աննա Հայրապետյան 0։1, Լիա Մարտիրոսյան – Վարդուհի Քալաշյան 1։0, Անի Խանամիրյան – Նաիրա Մովսիսյան 0։1, Մարիաննա Գասպարյան — Սիրանույշ Անդրեասյան 0։1, Անահիտ Խառատյան – Նարինե Գասպարյան – 1։0։

Մասնակիցների դիրքերը. Լիա Մարտիրոսյան – 5.5, Սիրանուշ Անդրեասյան – 5.5, Անահիտ Խառատյան – 5, Նաիրա Մովսիսյան – 4.5, Անի Խանամիրյան – 4, Նարինե Գասպարյան – 4, Մարիաննա Գասպարյան – 4, Աննա Հայրապետյան – 3.5, Լուսինե Կարապետյան – 2.5, Վարդուհի Քալաշյան – 1.5։

Իններորդ տուրում միմյանց հետ կհանդիպեն Նարինե Գասպարյան – Լուսինե Կարապետյան, Սիրանույշ Անդրեասյան – Անահիտ Խառատյան, Նաիրա Մովսիսյան – Մարիաննա Գասպարյան, Վարդուհի Քալաշյան – Անի Խանամիրյան, Աննա Հայրապետյան – Լիա Մարտիրոսյան զույգերը։