Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության նախագծի համակորգող խորհրդի 8-րդ նիստում հաստատվել է 2010 թվականի բյուջեն: Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը լրագրողներին հայտնել է, որ այդ նախագծի 2010-ի բյուջեն կազմելու է 100 միլիոն դոլար: Հաղորդում է «Բիզնես Վրաստան»-ը:

«Արդբեջանի նախագագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ Նավթային հիմնադրամը կտրամադրի 80 միլիոն ադրբեջանական մանաթ (մոտ 100 միլիոն դոլար) այդ նախագծի շինարարության ապահովման համար»,- ասել է նա:

Մամեդովը նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը կտրմադրի 200 միլոին դոլար եւ եթե ներկա բյուջեի շրջանակներում պահանջվի լրացուցիչ գումար, ապա Ադրբեջանը պատրաստ է քննարկել նաեւ այդ հարցը: «Ֆինանսականին զուգահեռ, մենք նաեւ քննարկել ենք տեխնիկական հարցեր, եւ մեր հաշվարկներով կարելի է հայտարարել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2011 թվականին, իսկ արդեն 2012-ին մենք կարող ենք այդ ճանապարհով մեկնլ Եվրոպա»,- նշել է նա, ընդգծելով, որ նախագծի իրականացման սկզբում եղել են որոշակի դժվարություններ, բայց ամեն ինչ կարգավորվել է եւ գնում է ըստ պլանի:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Վրաստանում աշխատանքների 30-35 տոկոսը կատարված է: «Այդ երկաթգիծը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար եւ մենք ներդնում ենք մեր բոլոր ուժերը նախագծի իրականացման համար, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել»,- ասել է նա:

Նշենք, որ Բաքու-Թբիլիս-Կարս նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր 105 կիլոմետրանոց երկաթգիծ, որի 76 կիլոմետրը անցնելու է Թուրքիայի տարածքով, 29 կլիոմետրը` Վրաստանի տարածքով: Բացի այդ, Վրաստանում կվերանորոգվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183 կլիոմետրանոց հատվածը, որպեսզի տարեկան թողունակությունը բարձրացվի մինչեւ 15 տոննա: