Միջին քաշային կարգում (IBF) վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր հաջորդ մարտը կանցկացնի մարտի 6-ին Կալիֆորնիայում։ Այդ օրը նրա մրցակիցը կլինի ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրելը։ Մարտը տեղի կունենա Super Six World Boxing Classic մրցաշարի շրջանակներում։
Հիշեցնենք, որ սա մրցաշարում Արթուրի երկրորդ մարտն է, եւ նա մրցաշարի առաջատարն է։




























